Դեկտեմբերի 7

Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից էր Սպիտակի երկրաշարժը: Վայրկյանների ընթացքում ավերակների և փլատակների վերածվեցին շեն քաղաքներն ու գյուղերը: Ամենասահմռկեցուցիչը մարդկային կյանքերն էին: Դժոխք էր իսկական, որտեղից յուրաքանչյուր մարդկային կյանքի փրկության համար ոտքի կանգնեց ողջ աշխարհը: Անցել է երեսուն տարի, չենք մոռանում, հիշում ենք և ցավում, աղոթում յուրաքանչյուրի համար, խնդրում Աստծուն, բնությանը, որ այլևս նման ազգակործան արհավիրքի ցավը չապրենք: Սա մեր մանուկների անմեղ հոգու խնդրանքն է:

Միջոցառման կազմակերպիչներ Լ . Արշակյան, Ն . Վարդանյան: