Ապրիլ,ապրելու ապրիլ…

Ապրիլ,ապրելու ապրիլ…
Ցավոք, հայ ժողովրդի համար ապրիլը եղերական էր….
Ու 1915 թվականը քիչ էր կարծես, երբ նորից արևը խավարեց հայոց երկնակամարում:
Քանի՜ քանի կյանքեր, որ դեռ պիտի ծիլ տային ու շենացնեին հայոց հողը, անկատար երազանքներ, անհույս սպասումներ, արցունքների ու վշտի նոր ծովեր:
Միթե՞ հնարավոր է մոռանալ այդ ահասարսուռ օրերը, երբ չկար ուրիշի վիշտ, կորուստ, երբ վիշտը համազգային էր…
Գարնանային օրը մեր դպրոցում սկսվեց հիշատակի ու խոնարհումի, ափսոսանքի ու անփարատելի ցավի, սփոփումի խոսքով:
Հիշատակ ու փառք բոլոր նահատակներին. արևշատություն`գեհենից ողջ վերադարձածներին: Համբերություն բոլոր մայրերին, մեր տառապած ժողովրդին: