Նազարեթ Գևոնյանի ամանորյա նվերները

Թեև Նոր տարին սարերի հետևում է, մեր դպրոցի աշակերտներն ու մանկապարտեզի երեխաներն այսօր ստացան իրենց առաջին ամանորյա նվերները: Հեռավոր Ամերիկայում ապրող Նազարեթ պապիկը (երեխաներն այսպես գիտեն իրենց բարերարին) այս անգամ էլ ուրախացրեց բոլորին գեղեցիկ սպորտային հագուստներով, որոնց վրա գրված էր Տաթև: Նվերները բաժանեց Լիանա Սահակյանը: Մեր խորին շնորհակալությունը և նրան և հազարավոր կիլոմետրեր մեզանից հեռու ապրող Նազարեթ Գևոնյանին: Թող Աստված միշտ զորավիգ լինի Ձեր ընտանիքներին: