Monthly Archives: Մայիսի 2017

Ապրիլի 24

“Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց”

Ապրիլի 24-ին Տաթևի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները Տաթևի վանական համալիրում խնկարկեցին ի հիշատակ եղեռնի անմեղ զոհերի։ Հայր Միքայելի աղոթքն առ Աստված խաղաղության ուղերձ էր համայն հայությանը:

Ռուսաց լեզվի միջոցառում

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Բելլա Ավետիսյանը երկրորդ դասարանցիների հետ կազմակերպել էր գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառում։ Երգ և պար, փոքրիկ ներկայացում, բարձր դասարանցիների ելույթ-ողջյուններ, այս ամենը երկրորդ դասարանցիների օրը տոն դարձրեց: