Monthly Archives: Մարտի 2017

π թվի ծնունդը և վիկտորինա

Մաթեմատիկայի ուսուցչուհիներ Աիդա Ալավերդյանն ու Մելինե Գևորգյանը π թվի ծնունդը թեմայով հետաքրքիր և միաժամանակ ուսուցանող վիկտորինա էին կազմակերպել 9-11-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Մրցույթն անցավ լարված ու հետևողական պայքարով։ Յուրաքանչյուր թիմ ձգտում էր հաղթանակի։ Իսկ կարևոր հաղթանակը գիտելիքն է:  է։

Ոստիկանության մայոր Անի Աբգարյանն ու ոստիկանության կապիտան Լիլիթ Դավթյանի այցը

Ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Անի Աբգարյանն ու ոստիկանության կապիտան Լիլիթ Դավթյանն այսօր զրուցեցին մեր աշակերտների հետ “Հանցագործությունը և անչափահասը” թեմայով։

Ասմունքի մրցույթ

Խաղաղության կորպուսի կողմից կազմակերպված ամենամյա ասմունքի մրցույթում մեր աշակերտուհիներ Անի Մկրտչյանն ու Լիլիթ Պողոսյանը զբաղեցրել են առաջին մրցանակային տեղը: Իսկ Արշալույս Մկրտչյանը , Մարիաննա Մնացականյանը 3-րդ տեղը: Ապրեք երեխաներ