ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի ՛՛Սուրեն Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոց՛՛ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինֆորմատիկա, մաթեմատիկա, կերպարվեստ, երաժշտություն առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև 1/,
  2. Փաստաթուղթ /դիպլոմ/ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն /Ձև 4/,
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները /դրանց առկայության դեպքում/,
  6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Սուրեն Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել՝ 094-51-53-37 հեռախոսահամարով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

՛՛Ս. Առաքելյանի անվան Տաթևի միջն. դպրոց՛՛ ՊՈԱԿ հայտարարում է 2018-2019 ուստարվա առաջին դասարանի աշակերտների ընդունելություն:
Պահանջվող փաստաթղթերն են.

1.Դիմում տնօրենի անունով (լրացվում է դպրոցում)
2. Տեղեկանք բնակչության պետռեգիստրում երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժանմունքից)
3. Տեղեկանք գյուղապետարանից
4. 3 x 4 չափի 2 լուսանկար
5. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և կրկնօրինակը
6. Ծնողներից մեկի անձնագրի պատճեն
7. Բժշկական տեղեկանք

Փաստաթղթերը ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

Ծանոթություն` 2018-2019 ուստարվա 1-ին դասարան ընդունվում են այն երեխաները, ում 6 տարին լրացել կամ լրանում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Տնօրինություն