Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:
Փետրվարի 2-ին Ս . Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոցում հիշատակի օր էր: 23 տարի առաջ այսօրն Արցախում նահատակվեց համագյուղացի 26-ամյա Սամվել Գևորգյանը: Երազանքները մնացին անկատար: Նորահարսը սևազգեստ դարձավ, մայրը վշտից փոքրացավ…
Հայրենի գյուղի դպրոցի ռազմագիտության կաբինետն այսօր Սամվել Գևորգյանի անունն է կրում. Որ հիշատակն ալ չթառամի:
Ու ամեն տարի այսօրը հավաքվում են հարազատները, դասընկերները, հիշում են, պատմում, հուզվում ու հպարտանում: Հետո այցի են գնում նրա գերեզմանին, թարմ ծաղիկներով ծածկում, խնկարկում ու աղոթքի նման մրմնջում. Վասն հայրենյաց մեռար, դու երկար ապրեցար: