Հայոց բանակի 25-ամյա տարելիցի միջոցառումները

Շնորհավոր տոնդ իմ հայ զինվոր: Հայոց բանակի 25-ամյա տարելիցի միջոցառումները սկսվեցին մեր սանի Դավիթ Հակոբյանի բանակ ճանապարհելու ավանդական արարողակարգով, որից հետո միջոցառումը շարունակվեց դպրոցում: Խաղաղություն հայոց երկրին, որ մեր սահմաններում կանգնած բոլոր զինվորները վերադառնան ու շենացնեն իրենց օջախները, որ հայ մայրերի արցունքները երջանիկ սպասման արցունքներ լինեն: Երթդ անվախճան ու խաղաղ դեպի հավերժություն հայոց բանակ: