Նորվեգիայի Ռոթարի ակումբի հյուրերը

2012 թվականին Նորվեգիայի Ռոթարի ակումբի հովանավորությամբ դպրոցն ապահովվեց նոր ջրագծով։ Այսօր ակումբի մասնակիցները մեր դպրոցում էին, տեսան կատարված աշխատանքները, ծանոթացան առկա խնդիրներին խոստանալով, որ հնարավորության դեպքում կօգնեն գյուղին ու դպրոցին։ Մեր աշակերտների ելույթը տպավորիչ էր: Հյուրերը մեծ գոհունակությամբ հրաժեշտ տվեցին: