Գրական Տաթև նորելուկ -գրքի շնորհանդես

Հունիսի մեկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումը շարունակվեց ևս մի տոնական միջոցառմամբ: Դպրոց էին եկել նախկին սաները, նրանք, ում անուններն այսօր ու հավերժ գրվել են հայ գիտական մտքի հանճարների շարքում: Առիթը Գրական Տաթև նորելուկ -գրքի շնորհանդեսն էր, որի նախաձեռնողն ու կյանքի կոչողը Ռոմիկ Հարությունյանն էր: Գրքում ներկայացված են տաթևացի ստեղծագործողների ստեղծագործություններից ընդամենը մի փունջ: Այդ փունջը անպայման կմեծանա, կավելանա, տաթևացու ստեղծագործ միտքն ու ոգին դեռ իր պտուղները կտա: Հանդիպմանը ներկա էին Սյունիքի գրողների միության նախագահ Լևոն Սահակյանը, Վարուժան Գալստյանը, Սուրեն Վարդանյանը: Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն Ձեզ սիրելի Ռազմիկ Վարդանյան, Ռոմիկ Հարությունյան: Մենք հպարտ ենք, որ Դուք կաք, որ Տաթևի հող ու ջրի ծնունդն եք և երբեք չեք մոռանում այդ մասին: Հանդիպումները Ձեզ հետ միշտ էլ ուսանելի են և սպասված: