Բարությունը սահմաններ չունի, հայն ամենուրեք հայ է մնում

Արդեն երկրորդ տարին է ԱՄՆ-ից մեզ այցելող զբոսաշրջիկների խումբը հարազատ է դարձել ոչ միայն մեր դպրոցի ու մանկապարտեզի համար, այլ նաև հարևան Տանձատափի ու Սվարանցի դպրոցների աշակերտների համար։ Կարոտ կար նրանց հոգիներում, ուրախության արցունքներ աչքերում։ Ուրախ երգն ու պարը հուզել էր բոլոր ներկաներին։ Աշակերտների ու դպրոցների համար հաճելի ու օգտակար էին բոլոր նվերները։ Հրաժեշտը տխուր էր, բայց նորեն հանդիպելու խոստումով։ Շնորհակալ ենք, որ դուք կաք, շնորհակալ ենք, որ աշխարհի տարբեր ծայրերում շարունակում եք հայ մնալ։ Առանձնահատուկ շնորհակալություն Հայկազյան ընտանիքին սիրո ու ջերմության համար։